211652_close_icon
views-count9988 դիտում article-date 23:35 07-09-2014

Շուտով էկրան կբարձրանա «Իմ փոքրիկ փեսացուն» ընտանեկան կինոկոմեդիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Իմ փոքրիկ փեսացուն» էկրան կբարձանա սեպտեմբերի վերջին: Ընտանեկան կոմեդիա՝ համեմված փոքր, տաղանդավոր,արդեն իսկ սիրված և ճանաչում ունեցող դերասնների պրոֆեսիոնալ և հետաքրքիր խաղով: Կինոարվեստի այս ժանրին պատկանում են այն ֆիլմերը, որոնց նպատակն է ծիծաղեցնել հանդիսատեսին, առաջացնել ժպիտ և բարձրացնել տրամադրություն:Ինչպես դրաման, սարսափ ֆիլմերը, գիտական ֆանտաստիկան, այնպես էլ կատակերգությունը կինոյի հիմնական ժանրերից մեկն է։ Ֆիլմը պատկանում է «Իրադրության կատակերգություն» ժանրին — կատակերգություն, որի տարբեր դրվագներ ներկայացնում են տարբեր իրադրություններ: Ֆիլմը նկարահանվել է «Սեպուհյան Հոլդինգի» կողմից ,որի պրոդյուսերն է «Խաղ իմ կանոններով ֆիլմի»՝ Սարգիս Սեպուհյանը ,ով նաև ֆիլմի գլխավոր ռեժիսորն է: Սցենարի հեղինակն է վերոնշյալ ֆիլմի սցենարիստ Անուշիկ Պետրոսյանը , բեմադրող ռեժիսորը՝ Տիգրան Ավետիսյանն է ,իսկ բեմադրող օպերատորը՝ Արթուր Լազարյանը:Հումորային, երևակայություն ձևավորող ֆիլմում նկարահանվել եմ ճանաչված և սիրված դերասաններ : Դերասանների կազմի մեջ են մտնում Արթուր Պետրոսյանը, Արսեն Հակոբյանը, Արփինե Իսրայելյանը, Աննա Մանուչարյանը, Արմեն Մարգարյանը, Բենո Ավետիսյանը, Լիա Զախարյանը, Գայանե Ավետիսյանը, Դիանա Գրիգորյանը, Արթուր Կարապետյանը,BeatBox-ը: Փոքրիկների կազմի մեջ են մտնում Լիդա Առաքելյանը(Լիդուշիկ), Արեգ Գալոյանը,Լիլիթ Թոխատյանը, Արման Հովհաննիսյանը ,Տաթև Պողոսյանը, Լորանդ Դեմիրճյանը և այլ հայտնի դերասաններ: Շատ հետաքրքիր էր աշխատել տաղանդավոր և ակտիվ փոքրիկ դերասանների հետ, ովքեր այդ տարիքում արդեն իսկ նախաձեռնող են ու նույնիսկ նրանցից կարող ենք շատ բաներ սովորել:Ֆիլմում ամփոփված է իրական սեր, ընկերություն, պայքար և ձգտում նպատակին հասնելու համար: Յուրաքանչյուր կերպար ունի իրեն բնորոշ հետաքրքիր և անկանխատեսելի զարգացող գիծ :Ինչպես ֆիլմի տեսարանների ներսում, այնպես էլ տեսարաններից դուրս շատ հետաքրքիր, զավեշտալի դեպքեր են տեղի ունեցել:Դերասանական անձնակազմի համար մեծ փորձություն և նորամուծություն էր աշխատել կենդանու հետ :Նկարահանումների ընթացքից նկատելի էր, որ այն շատ հետաքիքիր է ստացվելու և մեծ հաջողություն է ունենալու՝ սկսած սցենարի տեսակից մինչև դերասանական կազմի ճիշտ ընտրությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր