6546 դիտում
17:18 06-09-2014
Հայ դիրքապահների կողմից գերեվարված Ադրբեջանի քաղաքացին շրջանի ՃՈ պետի տեղակալի որդին է
Ինչպես փոխանցում է ադրբեջանական apa գործակալությունը, սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ դիրքապահների կողմից գերեվարված Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Մամեդով Սամիրօղլուն բնակվում է Ադրբեջանի Թարթառ քաղաքի Գաչայ Մեհդիևի անվան փողոցում: Գործակալության տվյալներով՝ նա տեղի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ: Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:
Ներկա պահին համապատասխան մարմինները փորձում են ճշտել, թե արդյոք Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն դիվերսանտ է, թե ոչ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
ԼՂ Պաշտպանության բանակի լրատվության պատասխանատու Սենոր Հասրաթյանը եւս [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չեն կարող առայժմ ասել՝ նա դիվերսանտ է, թե ոչ.«Դրա համար նրան հանձնել ենք համապատասխան ծառայություններին, որպեսզի պարզեն: Քննություն է ընթանում եւ դրանից հետո նոր միայն պարզ կլինի ամեն ինչ»: Ինչպես նաեւ ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում համապատասխան տեղեկություն կտարածեն:
Նմանատիպ նյութեր
4428 դիտում
21:00 15-06-2016
Հանդիպում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի եւ պաշտպանության նախարարի տեղակալի հետ
1539 դիտում
15:54 28-05-2021
ՄԻԵԴ-ը քննում է Ադրբեջանի կողմից գերեվարված 6 հայ զինծառայողների գործով Հայաստանի դիմումը
Այս բաժնից
1099 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1429 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին