Պորոշենկոն «վստահ չէ» Ուկրաինայի արևելքում տևական հրադադարի հնարավորության հարցում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «բոլորովին վստահ չէ» Ուկրաինայի արևելքում տևական հրադադարի հնարավորության հարցում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մենք այդ հարցում բոլորովին վստահ չենք: Սակայն ես վստահ եմ այն բանում, որ Ուկրաինան՝ որպես պետություն, և ես՝ որպես այս երկրի ղեկավար, կանենք ամեն հնարավորը՝ մեր երկրում խաղաղության հաստատման համար»,- նշել է Պորոշենկոն՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է ինքը վստահ, որ Ուկրաինայի արևելքում հնարավոր կլինի հասնել տևական հրադադարի: