Առաջին անգլալեզու գիրքը` Բաքվի փախստականների մասին. տեսանյութ
Հայկական Աննա Ֆրանկը` Աննա-Տերկուր Աստվածատուրյանը, Հայաստանում է: Տեղի է ունեցել նրա` «Արտաքսում Բաքվից և վերադարձ Հայաստան 23 տարի անց» գրքի շնորհանդեսը: 14 տարեկանում Աննա-Տերկուր Աստվածատուրյանը Աննա Ֆրանկի նման օրագրում գրի է առել իր աչքի առջև տեղի ունեցող ողբերգությունը: Ավարտելուց 20 տարի անց գիրքը հրատարակվել է: 25 տարի առաջ գրքի հեղինակը իր ընտանիքի հետ Բաքվից փախել է Հայաստան, երկու տարի անց նրանք տեղափոխվել են ԱՄՆ: Նոթագրությունը Բաքվի հայերի հետ կատարված ոճրագործության մասին առաջին անգլալեզու գիրքն է: Հեղինակը պատրաստվում է այն հայերեն և ռուսերեն թարգմանել: Հունվարին տեղի կունենա նաև գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33273]Armnewstv.am[/url]