1735 դիտում
09:10 06-09-2014
ՀՀ-ում աճել է առանձնատների քանակը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2013-ի դրությամբ ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի թիվը կազմել է 18 հազար 974 հատ: 2012-ի համեմատ, շենքերի թիվը կրճատվել է 45-ով: Շենքերում բնակարանների թիվը նույնպես կրճատվել է՝ 436 հազար 631-ից հասնելով 435 հազար 427-ի:
«Այդ ընթացքում աճել է առանձնատների քանակը՝ 2012-ին դրանք եղել են 423 հազար 624 հատ, իսկ 2013-ին՝ 426 հազար 593: Ըստ այս տվյալների՝ ՀՀ-ի ընդհանուր բնակելի ֆոնդը 2013-ին կազմել է 93.4 մլն քառակուսի մետր: Մեկ բնակչին այդ հաշվարկներով բաժին է ընկնում 31.3 քմ ընդհանուր մակերես կամ 4 հոգանոց ընտանիքին՝ ավելի քան 120 քմ: Սա՝ ըստ պաշտոնական վիճակագրության»,– հավելում է թերթը։
Նմանատիպ նյութեր
3072 դիտում
15:33 13-06-2017
ՀՔԾ-ում կտրուկ աճել է սուտ մատնությունների վերաբերյալ քննվող քրեական գործերի քանակը
2754 դիտում
09:19 09-04-2014
Տիգրան Սարգսյանը լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը. ՀԺ
1423 դիտում
16:43 27-06-2019
Ժամանակավորապես կդադարեցվի Սարի թաղի մի շարք առանձնատների գազամատակարարումը
Այս բաժնից
1480 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»