Ուկրաինայում ռուս զինվորականներ չկան․ Չեխիայի նահագահ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ լուրջ է վերաբերում Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը, ըստ որի Ուկրաինայում ռուս զինվորականներ չկան։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
«Նախևառաջ անհրաժեշտ է տեղի ունեցածին ճշգրիտ անվանում տալ և խոստովանել, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Ներկայումս այդ քաղաքցիական պատերազմն ընթանում է ուկրաինացի 2 խմբերի միջև»,֊ հավելել է Զեմանը։