211652_close_icon

Չեխական L-159 ինքնաթիռներ Ուկրաինայի համար չկան և երբեք էլ չեն լինի. Չեխիայի վարչապետ

views-count1204 դիտում article-date 13:34 25-01-2026
Ուկրաինային չեխական L-159 ինքնաթիռներ մատակարարելու հնարավորության շուրջ բանավեճը հորինված հարց է: L-159-ներ Ուկրաինայի համար չկան և երբեք էլ չեն լինի:

Հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:

Ավելի վաղ Չեխիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Կարել Ռեխան լրագրողներին ասել էր, որ իր կարծիքով, չորս L-159-ի փոխանցումն Ուկրաինային չի ազդի Չեխիայի անվտանգության վրա, քանի որ այդ ինքնաթիռներն այլևս մեծ դեր չեն խաղում երկրի ՀՕՊ համակարգում:

Դրանք ներկայումս հիմնականում օգտագործվում են որպես ուսումնական ինքնաթիռներ: Ռեխան նշել է, որ L-159-ներն աստիճանաբար կհանվեն սպառազինությունից:

Բաբիշի խոսքով՝ Գլխավոր շտաբի պետը չի կարող իր կարծիքը հակադրել պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի կարծիքին, որը նախկինում հայտարարել էր, որ չեխական բանակին անհրաժեշտ են L-159 ինքնաթիռներ։

 

Նմանատիպ նյութեր