2065 դիտում
17:15 05-09-2014
Դևիդ Կրամերը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
«Freedom house» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը վիրավորական և անպատվելի է համարել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող խայտառակ իրավիճակը և կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության դեմ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Կրամերը նշել է, որ չի հասկանում պատճառը, որով ավելի քիչ թվով քաղբանտարկյալներ ունեցող Բելառուսի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում, սակայն Ադրբեջանի կառավարության դեմ՝ ոչ: Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը այդ երկիրը հեռացնում է այն արժեքներից, որով ղեկավարվում են ԱՄՆ-ը և Եվրոպան:
«Մենք Ադրբեջանի անկախացումից հետո միայն ականատես ենք լինում ամենադաժան հետապնդումների: Կարծում եմ, որ ադրբեջանական իշխանություններն օգտվում են սահմանին առկա լարվածությունից և երկրի ներսում մեծացնում ճնշումը: Մարդու իրավունքի պաշտպաններին անհիմն մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսելու մեջ, իսկ ձերբակալությունների թիվը զգալիորեն աճում է»:
Կրամերն ընդգծել է, որ վաղուց ժամանակն է, որպեսզի ԱՄն Կոնգրեսը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանի, ինչպես նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերանայել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության հարցը, քանի որ այդ երկիրը չի համապատասխանում կազմակերպության կողմից առաջադրված սկզբունքներին:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
13:27 27-04-2024
Դինա Տիտուսն ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
7151 դիտում
10:10 28-10-2020
ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
1212 դիտում
12:33 17-12-2022
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Այս բաժնից
1093 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1180 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1063 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ