1251 դիտում
12:33 17-12-2022
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ 3 տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նամակում նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ խաթարելով 120 հազար հայերի ազատ տեղաշարժը և թույլ չտալով պարենի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։
«Եթե նման իրադրությունը շարունակվի, անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որում ներառված էր պարտավորություն՝ ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով»,- նշել են կոնգրեսականները։
Նրանք ընդգծել են, որ չնայած կոնգրեսականների կողմից բազմիցս հնչեցված կոչերի՝ Արցախի ժողովրդին տրամադրել այդքան անհրաժեշտ ԱՄՆ մարդասիրական օգնություն, ամերիկյան վարչակազմը մինչ օրս պատշաճ օգնություն չի ցուցաբերել, ինչը «վարչակազմի կողմից հիմա վճռական գործողությունների դիմելը դարձնում է ավելի հրատապ, քան երբևէ»։
«Կոչ ենք անում վարչակազմին օգտագործել հնարավոր ամեն գործիք՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ հիմա և ապագայում, այդ թվում և դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի Ադրբեջանի ագրեսիայի և սպառնալիքների քաղաքականությունը»,- եզրափակել են ԱՄՆ կոնգրեսականները։

Նմանատիպ նյութեր
2107 դիտում
13:34 10-02-2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
910 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար