878 դիտում
16:27 05-09-2014
Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի հարցերով շփման խմբի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի հարցերով շփման խմբի նիստը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:
Նշվում է, որ խմբի աշխատանքներին մասնակցում են Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնեցկին, Կիևում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Հայդի Տալյավինին:
Հանդիպումից առաջ Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ նիստի արդյունքներով կհաջողվի ստորագրել կոնկրետ փաստաթղթեր: Մասնավորապես նման հույսեր են հայտնել Զուրաբովն ու Կուչման:
Նմանատիպ նյութեր
3249 դիտում
15:41 20-09-2017
Մինսկում մեկնարկել է Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի նիստը
989 դիտում
17:16 06-05-2015
Մինսկում մեկնարկել է կոնտակտային խմբի հանդիպումը
1140 դիտում
16:47 26-08-2014
Մինսկում մեկնարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների և ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը
Այս բաժնից
1090 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1423 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին