Մինսկում մեկնարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների և ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Մինսկում մեկնարկել է ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների և ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը նախորդել է բանակցությունների մասնակիցների համատեղ լուսանկարահանումը:
Կողմերը մտադիր են քննարկել տնտեսական հարաբերությունների զարգացումը` կապված Կիևի կողմից ԵՄ ասոցացման պայմանագրի կնքման հետ:
Չի բացառվում, որ բանակցույունների ընթացքում կքննարկվեն Ուկրաինայում ներուկրաինական ճգնաժամի կանոնակարգմանն ուղղված հարցեր: