211652_close_icon
views-count868 դիտում article-date 15:43 05-09-2014

ԵՄ-ը կարող է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հետաձգել մի քանի օրով. Reuters

Reuters-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ը, ինչպես որ պլանավորված էր, այսօր համաձայնեցնելու է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: Սակայն գործակալությանը նրա դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ը կարող է դրանք հետաձգել մի քանի օրով: Նրանց խոսքերով՝ նոր պատժամիջոցների հետաձգումը կախված է Մինսկի բանակցությունների արդյունքից: Նրանցից մեկը նշել է, որ պատժամիջոցները կարող են հետաձգվել 7 օրով, իսկ մյուսը՝ 3 օրով, որոնց ընթացքում Մոսկվան պետք է առաջընթաց գրանցի հակամարտության կարգավորման ճանապարհին:

Նմանատիպ նյութեր