211652_close_icon

Վաշինգտոնը 180 օրով դադարեցրել Է Սիրիայի դեմ պատժամիջոցները. Ռուբիո

views-count685 դիտում article-date 11:47 24-05-2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը 180 օրով դադարեցրել Է Սիրիայի դեմ պատժամիջոցները, որոնք ընդունվել էին 2019 թվականին: Նա հավելել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է թողարկել, որը թույլ է տալիս ֆինանսական գործարքներ իրականացնել Սիրիայի որոշ ընկերությունների և բանկերի հետ:

«Այս արտոնությունները կհեշտացնեն բնակչությանն էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ և սանիտարական պայմաններով ապահովելը, ինչպես նաև թույլ կտան ավելի արդյունավետ մարդասիրական օգնություն ցուցաբերել ամբողջ Սիրիայում»,- ասված է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հանել էր սիրիական որոշ նավթային ընկերությունների և բանկերի նկատմամբ սահմանափակումները:

Նմանատիպ նյութեր