Կասանոն ամենաուժեղ ֆուտբոլիստն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել խաղալ. Տոտտի
«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին բարձր է գնահատել «Պարմա»-ի հարձակվող Անտոնիո Կասանոյի տաղանդը, ում հետ միասին նրանք ժամանակին հանդես են եկել «Ռոմա»-ի կազմում:
«Նա ամենաուժեղ խաղացողն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել հանդես գալ միևնույն թիմում»,- Տոտտիի խոսքերը մեջբերում է Roma Radio-ն:
Կասանոն «Ռոմա»-ի կազմում հանդես է եկել 2001-2006 թթ ընկած ժամանակահատվածում և 161 խաղում խփել է 52 գոլ: