211652_close_icon
views-count1522 դիտում article-date 10:03 05-09-2014

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների և մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ և ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով և նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, և պատասխանատուներին հանձնարարեց անվերապահ պահանջկոտություն ու հետևողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես և ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում: Ոստիկանության պետն անդրադարձավ պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին և ղեկավարությունից պահանջեց ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլև հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող և մի շարք այլ խնդիրներ: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի վերաբերյալ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր