Հայտնաբերվել է օձ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/1 շենքում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ: