211652_close_icon
views-count819 դիտում article-date 20:02 04-09-2014

Ամփոփվել են ամռան արտակարգ պատահարները

Սեպտեմբերի 4-ին «ԲլիցԻնֆո» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի մամլո ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հ. Խանգելդյանը ներկայացրեց 2014 թ. հունիս-օգոստոս ամիսների արտակարգ պատահարների վիճակագրական տվյալները. - 2014թ. ամառն աչքի ընկավ հիմնականում հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների և ուժեղ քամիների դեպքերով: Ցուցանիշով ավելացել է միայն տուժածների քանակը, զոհերի թվաքանակը նվազել է: Ամփոփելով ամռան երեք ամիսների արատակարգ դեպքերը` Հ. Խանգելդյանն անդրադարձավ ջրահեղձումներին, խոտածածկ տարածքներում հրդեհներին, որոնք այս տարի բավական շատ են` 1471 դեպք, քամու հասցրած վնասներին, վտանգ ներկայացնող օձերի հայտնաբերման ահազանգերին` 355 դեպք: Վեց ամսվա կտրվածքով արտակարգ իրավիճակների 911 միասնական համարն ընդունել է արդեն 749.000-ից ավելի ահազանգ, որը բավական մեծ ցուցանիշ է: Բոլոր դեպքերին տրվել է համապատասխան օգնություն: Եղանակային պայմաններից ելնելով ավելացել է լողափերում հանգստացողների քանակը, որն առավել խիստ հսկողություն է պահանջում: Այս տարի ավելացել է ջրահեղձման դեպքերի քանակը, բայց զգալի նվազել են ՃՏՊ-ներից զոհերի քանակը. - 2012-2013 թթ. հետ համեմատական անցկացնելով` ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն այս տարի ավելացել է, բայց հնարավոր է եղել խուսափել մեծաքանակ զոհերից: Բանախոսը պատասխանեց լրագրողների հարցերին` անդրադառնալով նաև մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծմանը. -Մարզային ՃԿԿ-ների ստեղծումը շարունակական բնույթ է կրում: Այս տարի շահագործման է հանձնվել Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Շատ շուտով նախատեսվում է ՃԿԿ-ներ բացել Գեղարքունիքի, Սյունիքի և Շիրակի մարզերում: Լուրջ աջակցություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հզորացնելով ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ամփոփելով ասուլիսը` բանախոսը նշեց. «Արտակարգ իրավիճակների նախարարությունը մեր ժողովրդի կողքին է: Մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք` վտանգավոր գործոնները վերացնելու ուղղությամբ: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN-com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից։

Նմանատիպ նյութեր