Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմը կհայտարարվի վաղը. Պորոշենկո
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի ռեժիմը կհայտարարվի վաղը, եթե Մինսկում կայանա շփման խմբի հանդիպումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի վերաբեյալ:
Դրան հաջորդիվ՝ Պուտինը ներկայացրեց ուկրաինական ճգնաժամի կանոնակարգման յոթ կետից բաղկացած պլանը: