Ուկրաինայի հարավ֊արևելքում ռուս զինվորականներ չկան։ Այս մասին TF1 հեռուսատաալիքին և Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Երկրի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի իրադրության ապակայունացմամբ երբեք չի զբաղվել և չի զբաղվում։
Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է հարթեն սեփական ժողովրդի հետ հարաբերությունները ոչ թե տանկերի ու ինքնաթիռների, այլ բանակցությունների միջոցով։