211652_close_icon
views-count731 դիտում article-date 15:00 04-09-2014

Հնդկաստանում կստեղծվի «Ալ-Քաիդայի» թև

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ազ-Զահավիրին հայտարարել է ահաբեկչական կազմակերպության հնդկական թևի ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Զահավիրիի խոսքերով՝ Հնդկաստանում մուսուլմանները տառապում են այլահավատների ճնշումից, ինչի համար էլ նրանք «պետք է» բարձրացնեն ջիհադի դրոշը և պայքար սկսեն իրենց ազատագրման համար: «Ալ-Քաիդայի» առաջնորդը կարծում է, որ դա կոգեշնչի նաև Բանգլադեշի ու Մյանմարի մուսուլմաններին, որոնք ապստամբության դրոշ կպարզեն: Հնդկաստանում այս հայտարարությունն ընդունել են չափազանց լրջությամբ: Երկրի բոլոր նահանգներում հայտարարվել է տագնապ, զինված ուժերն ու ոստիկանությունը բերվել են բարձր պատրաստության: Հնդկաստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ նոր միավորման միջուկը կկազմեն պակիստանցի զինյալները, ինչի համար էլ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Քաշմիրի սահմանին: Հնդկաստանում բնակվում է գրեթե 175 միլիոն մուսուլման: Հնդկական հետախուզության տվյալներով՝ իսլամականներն ակտիվ աշխատանքներ են իրականացնում երիտասարդ մուսուլմանների շրջանում՝ ստեղծելով ահաբեկչական մասնաճյուղեր և կրոնական հենքով բորբոքելով թշնամանք:

Նմանատիպ նյութեր