Եմենի զինուժը «Ալ Քաիդայի» ահաբեկիչների է ձերբակալել
Ադենա քաղաքում Եմենի զինված ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել, որի արդյունքում «Ալ Քաիդայի» 27 ահաբեկիչներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։
Ըստ տեղեկությունների, ի սկզբանե 6 գրոհային է ձերբակալվել, որոնց միջոցով դուրս են եկել ևս 21 ահաբեկչի հետքերի վրա։
Ահաբեկչության կազմակերպման մանրամասները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ այն նախապատրաստական փուլում է գտնվել։