Եղանակը հանրապետությունում արևային կլինի
Սեպտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
5-ին և 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա 4-5 աստիճանով, 5-ին կնվազի 2-3 աստիճանով:
[img]/ups/images/0301276001409805766441136.jpg[/img]
Երևանում սեպտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ:
[img]/ups/images/0564309001409805817257857.jpg[/img]