73 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանացի դերասան Գոդֆրիդ Յոնը։ Այս մասին հայտնում է Westdeutscher Rundfunk֊ը։
Դերասանը մահացել է սեպտեմբերի 1֊ին, վերջին ժամանակներս նա քաղցկեղով հիվանդ էր։
Նա համաշխարհային համբավ է ձեռք բերել «Ոսկե աչք» ֆիլմից հետո, որում մարմնավորել է գեներալ Ուրմովին, ինչպես նաև «Աստերիկսն ու Օբելիքսն՝ ընդդեմ Կեսարի» ֆիլմում։