211652_close_icon
views-count1783 դիտում article-date 18:20 03-09-2014

Արմավիրում 25-ամյա երիտասարդը ծեծել է մորը

25-ամյա Մարտին Հովհաննեսի Խանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էջմիածին քաղաքի Նալբանդյան 54 տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ բռունցքով դիտավորությամբ հարվածել է իր մայր Մարինե Ստյոպայի Ասատրյանի դեմքի աջ հատվածին: Մորը պատճառելով դեմքի աջ կեսի շրջանի տարածուն արյունազեղման, աջ ակնագնդի սկլերայի արյունազեղման, ակնագնդի ցնցման, քթի շրջանի արյունազեղման, մասնագիտական տվյալներով հիմնավորված քթոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի, առանց քթային շնչառության ֆունկցիայի խանգարման, աջ այտոսկրի առանց տեղախախտով կոտրվածքի ձևով մարմնական վնասվածքներ, որոնք Մ. Ասատրյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Մարտին Խանդուրյանին դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր