ՆԱՏՕ-ի չորս ռազմանավեր մուտք կգործեն Սև ծով
УНИАН լրատվականի հաղորդմամբ՝ մինչև սեպտեմբերի 7-ը ՆԱՏՕ-ի չորս ռազմանավեր մուտք կգործեն Սև ծով, իսկ ֆրանսիական հետախուզական նավը կլքի Սև ծովի ջրային տարածքը:
Այս մասին լրատվական գործակալությանը հայտնել է նրա ռազմադիվանագիտական աղբյուրը:
Ակնկալվում է, որ Սև ծով մուտք կգործեն ամերիկյան «Ռոսս» էսկադրոնային ականակիրը, ֆրանսիական «Կոմանդանտ Բիրո» կորվետը, կանադական «Տորոնտո» ֆրեգատն ու իսպանական «Ալմիրանտե Խուանդ դե Բուրբոն» ֆրեգատը: