211652_close_icon
views-count1079 դիտում article-date 12:08 16-05-2014

Հյուսիսային Կորեայում 2 ռազմանավեր են հայտնվել

Արբանյակից արված լուսանկարները ցույց են տվել, որ Հյուսիսային Կորեայում առկա են 2 նոր ռազմանավեր, որոնք վերջին 25 տարում այդ երկրում կառուցված ամենախոշոր նավերից են: Այս մասին գրում է Ria Novosti-ին՝ հղում անելով 38 North ինտերնետային պորտալին։ 2013 թ․ դեկտեմբերից մինչ 2014 թ․ հունվար ամիսն արված հարավկորեական ֆրեգատների լուսանկարներում կարելի է տեսնել, թե ինչպես է նավերից մեկը կանգնած Նամպհո նավահանգստում, 2֊ը՝ Նաջին նավահանգստում։ Պորտալի մասնագետները պնդում են, որ Հյուսիսային Կորեայի 2 նոր ռազմանավերն ունեն ուղղաթիռի համար նախատեսված հարթակներ։ Նավերը զինված են նաև հատուկ հրթիռային համալիրներով։

Նմանատիպ նյութեր