1696 դիտում
12:54 03-09-2014
1983 թվականին ԱՄՆ-ում սպանության համար դատապարտվածներին անմեղ են ճանաչել ԴՆԹ-ի թեստի շնորհիվ
Հյուսիսային Կարոլինայում 11-ամյա աղջկա բռնաբարության ու սպանության համար դատապարտված ամերիկացիներն անմեղ են ճանաչվել ԴՆԹ-ի թեստի շնորհիվ: Այս մասին գրում է The New York Times-ը:
Հոգեկան հիվանդ, խորթ եղբայրներ, աֆրոամերիկացիների նկատմամբ դատավճիռը կայացվել է 1983 թվականին: Հենրի Լի Մաքքոլումը վերջին 30 տարին անցկացրել է մահապարտների խցում, իսկ Լեոն Բրաունը ցմահ ազատազրկում է կրել:
Նրանց դեմ գործը մշտապես ունեցել է ապացույցների թույլ բազա, ինչը վերջնականապես չքացել է ԴՆԹ թեստի անցկացումից հետո: Հանցագործության վայրի մոտ հայտնաբերված ծխախոտի մնացորդի հետազոտության ժամանակ ի հայտ են եկել մեկ այլ տղամարդու՝ Ռոսկ Արտիսի տվյալներ, որի հնարավոր մասնակցությունը հանցանքին չի ուսումնասիրվել իրավապահների կողմից:
Արտիսն ապրել է այն վայրից ոչ հեռու, ուր հայտնաբերվել են դիակները: Հանցանքից մի քանի շաբաթ անց նա խոստովանել է, որ Ռեդ Սփրինգսում բռնաբարել ու սպանել է 18-ամյա աղջկա: Չնայած այդ գործերի նմանությանը՝ իրավապահները երբեք չեն բացատարել, թե ինչու են կասկածել Մաքքոլումին ու Բրաունին:
Նմանատիպ նյութեր
3747 դիտում
23:07 18-03-2019
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին
Այս բաժնից
922 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
970 դիտում
20:03 21-11-2024
Նիդեռլանդներ այցելելու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի
820 դիտում
19:37 21-11-2024
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա