211652_close_icon
views-count47442 դիտում article-date 16:14 03-06-2021

Ինչո՞ւ է առողջապահության նախարարի պաշտոնակատարը փորձում մոլորեցնել հանրությանը. 2017 թվականին քննիչների շնորհիվ ԴՆԹ հետազոտման արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր հանցագործություն. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ «2018 թվականից առաջ, պիտի նշեմ, որ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել», մինչդեռ նման սարք ոչ միայն եղել է, այլև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Վահե Լաչինյանի կողմից ղեկավարած քննչական գործողությունների արդյունքում առաջին անգամ ԴՆԹ հետազոտության արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր հանցագործության դեպք։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է 2017 թվականի հունվարի 12-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված Երևանում տեղի ունեցած աղմկահարույց հանցագործության բացահայտման մասին պատմող տեսանյութը, որտեղ Արաբկիրի քննչական բաժնի քննիչը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտվել է՝ շնորհիվ ԴՆԹ հետազոտության։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր