Պորոշենկոյի և Պուտինի տեսակետները համընկնում են. Պեսկով
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտոր Պորոշենկոյի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Ուկրաինայի ռազմական ու հումանիտար ճգնաժամի հարցը»,- նշել է Պեսկովը և հավելել, որ պետությունների ղեկավարները կողմ են արտահայտվել, որ առաջին հերթին անհրաժեշտ է շտապ վերջ դնել Ուկրաինայի հարավ-արևելքի արյունահեղությանը:
Նա նաև նկատել է, որ ճգնաժամային ծանր իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիների հարցում զգալիորեն համընկնում են երկու երկրների նախագահների տեսակետերը: