211652_close_icon
views-count1069 դիտում article-date 09:20 03-09-2014

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 11 ջերմակայանի մոտակայքում` 60 քմ բուսածածկ տարածք, Արարատի մարզի Ռանչպար գյուղի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը` 800 քմ խոտածածկ տարածք, Չարենցավան քաղաքի ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատի մոտակայքում` 500 քմ խոտածածկ տարածք և 15 ծառ, Չարենցավան քաղաքի գերեզմանատանը` 200 քմ, Ջրաբեր գյուղի մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք և 6 պտղատու ծառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի վերջանամասում` 3 հա, Սյունիքի մարզի Սևաքար գյուղի մոտակայքում` 20 հա բուսածածկ տարածք, Գորիս քաղաքի Երևանյան խճուղու մոտակայքում՝ Սառնաղբյուր կոչվող դաշտավայրում` 50 հա խոտածածկ տարածք և ջերմահարվել է 6 էլ.սյուն, Սյունիքի փողոցի թիվ 87 հասցեի մոտակայքում` 20 քմ, Վայոց ձորի մարզի Գոմք գյուղի մոտակայքում` 4 հա բուսածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: ՀՀ ԱԻՆ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր