ԵՄ-ը դատապարտում է Իսրայելի՝ նոր տարածքներ յուրացնելու մտադրությունները
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Իսրայելը պետք է փոխի Հորդանան գետի արևմտյան հատվածում նոր հողատարածքների յուրացման հետ կապված իր որոշումը: Այս մասին նշված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո ծառայության տարածած հայտարարությունում:
«Մենք դատապարտում ենք Իսրայելի՝ Հորդանան գետի արևմտյան հատվածում նոր հողատարածքներ յուրացնելու մտադրությունները: Դա հակասում է միջազգային իրավունքին և խոչընդոտում է խաղաղությանը»,- նշված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծում են, որ պետք է հնարավորինս խուսափել այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են կայունությունը: