1346 դիտում
08:19 13-03-2015
Սահմանադրական փոփոխությունների հարցում իշխանությունների՝ նախկին մտադրությունները փոխվել են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք առաջիկայում սկսում են քննարկումների շարք տարբեր քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները:
Այս հայտարարությունն ինքնին տարօրինակ է, քանի որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, կարծես թե, հենց նման քննարկումների արդյունքում էր կազմվել, և մնում էր, որ Սերժ Սարգսյանը հաստատի այն, որպեսզի մասնագետներն ըստ այդմ սկսեին մշակել բուն փոփոխությունների նախագիծը: Նաղդալյանի երեկվա հայտարարությունը վկայում է, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Սերժ Սարգսյանի և իշխանությունների՝ նախկինում ունեցած մտադրությունները փոխվել են, և այժմ փորձում են նախկին գործընթացը կրկնելով՝ հանրությանը մատուցել այդ փոփոխությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1651 դիտում
09:43 17-03-2015
Սահմանադրական փոփոխությունների հարցում կուսակցությունների պահվածքի 2 տարբերակ կա. Առավոտ. խմբագրական
1217 դիտում
10:39 29-09-2015
ՕԵԿ-ը սահմանադրական փոփոխությունների հարցում դեռ չի կողմնորոշվել. «ՀԺ»
733 դիտում
18:31 02-09-2014
ԵՄ-ը դատապարտում է Իսրայելի՝ նոր տարածքներ յուրացնելու մտադրությունները
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»