1032 դիտում
13:25 02-09-2014
Կիբերհանցագործությունները քսանապատիկ եկամուտ են ապահովում չարագործներին
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ կիբերհանցագործների եկամուտները կարող են ավելի քան 20 անգամ գերազանցել հարձակումներ կազմակերպելու համար նրանց կատարած ծախսերը: Նման եզրակացության են եկել «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները:
Նրանց խոսքերով՝ կիբերհանցագործները հանրաճանաչ սոցցանցերում ստեղծում են որպես խայծ գործածվող էջեր՝ մեքենայական կայք դյուրահավատ օգտատերերին հրապուրելու համար և կազմակերպում են սպամերի տարածում: Այդ ամենը նրանց համար միջին հաշվով արժենում է 150 դոլար:
Եթե նրանց «խայծը կուլ է տալիս» առնվազն 100 մարդ, ապա չարագործները կարող են վաստակել մինչև 10.000 դոլար՝ վաճառելով այդպիսով հափշտակած օգտատերերի գաղտնի տվյալները:
Բացի այդ, նրանք տրոյական վիրուսի օգնությամբ արգելափակում են սմարթֆոնների էկրանները, ինչը նրանց համար արժենում է շատ ավելի թանկ՝ միջին հաշվով 1000 դոլար:
Սակայն այստեղ ստացվող հասույթն ավելի մեծ է: Սմարթֆոնների էկրաններն ապաարգելափակելու համար նրանք իրենց զոհերից պահանջում են 10-200 դոլար: Իսկ դա նշանակում է, որ 100 տուժածից նրանք կարող են ստանալ մինչև 20.000 դոլար:
Նմանատիպ նյութեր
2357 դիտում
10:25 08-07-2020
Կիբերհանցագործությունները Ռուսաստանում աճել են 82 տոկոսով․ «Հայաստանի Հանրապետություն»
3514 դիտում
17:18 15-10-2014
Վաճառողուհին ջրի տարայով փախուստի է մատնում զինված չարագործներին. տեսանյութ
Այս բաժնից
1099 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով
802 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1414 դիտում
17:47 02-01-2025
Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել