Վաճառողուհին ջրի տարայով փախուստի է մատնում զինված չարագործներին. տեսանյութ
Հոկտեմբերի 14-ի երեկոյան ռետինե դիմակներով երկու զինված թալանչիներ մուտք են գործել Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Ուստ Կուտա ավանում շուրջօրյա ռեժիմով աշխատող մթերային խանութ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նրանք սպառնացել են հաշվեհարդար տեսնել խանութի վաճառողուհու հետ՝ պահանջելով իրենց տալ դրամարկղում առկա ողջ գումարը: Սակայն վաճառողուհին չի վախենում նրանցից, ջրի տարայով դիմադրում է նրանց՝ մատնելով փախուստի: