2360 դիտում
10:25 08-07-2020
Կիբերհանցագործությունները Ռուսաստանում աճել են 82 տոկոսով․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Օնլայն-տարածքում խարդախության դեպքերի թիվը կտրուկ աճել է համավարակի ժամանակ, ինչը թելադրում է համացանցում կատարված հանցագործությունների նկատմամբ օրենսդրության խստացման անհրաժեշտությունը: Այդ կարծիքին է բլոգեր, ՌԴ հասարակական պալատի ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Վադիմ Մանուկյանը:
«Nation News»-ին տված հրացազրույցում Մանուկյանը փաստեց, որ «COVID-19» համավարակը միայն մերկացրեց առանց այդ էլ խոցելի տեղերը, քանի որ արդեն վաղուց հասկանալի է դարձել, որ Ինտերնետն ապագայում ավելի ու ավելի լուրջ դեր է խաղալու մարդկության առօրյայում: Ուստի համացանցից օգտվելու անվտանգությանն ուղղված ջանքերը պետք է արդեն հիմա գործադրել: Այդ թվում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելու առումով: Ինտերնետ-տարածքում կատարված հանցագործությունը ռեալ կյանքում տեղի ունեցածից որևէ այլ կերպ մեկնվի, համոզված է փորձագետը:
Ռուսաստանյան «Group-IB» ընկերությունը, որը զբաղվում է կիբերգրոհների բացահայտմամբ և կանխարգելմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խարդախությունների բացահայտմամբ և համացանցում մտավոր սեփականության պաշտպանությամբ, վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները՝ հաղորդել է, որ 2020 թ. հունվար-ապրիլ ամիսներին կիբերհանցագործությունների քանակը Ռուսաստանում աճել է 82 տոկոսով: Այդ իրավախախտումներից շատերը կապված են ֆինանսական խարդախության հետ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ թվով աշխատակիցներ անցել են աշխատանքի հեռավար ձևաչափի, իսկ դա նվազեցրել է քաղաքացիների զգոնությունը, փաստում են «Group-IB»–ում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
13:25 02-09-2014
Կիբերհանցագործությունները քսանապատիկ եկամուտ են ապահովում չարագործներին
2887 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
8938 դիտում
15:51 18-08-2017
ՀՀ-ում գինու արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով, կոնյակինը՝ 61 տոկոսով. Ավագ Հարությունյան
Այս բաժնից
1720 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1495 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»