211652_close_icon
views-count1247 դիտում article-date 14:26 02-09-2014

Դանակահարություն Գորիսում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի ձախ և աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Թեհմինե Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս մայրը հայտնել է, որ դստերը դանակահարել է նախկին ամուսինը`1987 թ. ծնված Նորայր Է.-ն: Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 թ. ծնված Մասիս Պ.-ն և հայտնել, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է կնոջ քրոջ նախկին ամուսինը` Նորայր Է.-ն: Ժամը 01.10-ին Նորայր Է.-ն բերման է ենթարկվել բաժին: Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր