«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դարձել են մուլտֆիլմերի, նմանակումների հերոսներ
«Իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դարձել են մուլտֆիլմերի, նմանակումների հերոսներ, որոնք հաջողությամբ ցուցադրվում են արաբական հեռուստաալիքներով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
«Դրանցից մեկի գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս մի ապաշնորհ զինյալ, ով պատրաստվում է հրթիռ արձակել Իրաքի ուղղությամբ, սակայն փոխարենը հարվածում է իր հրամանատարին, և միաժամանակ շարժական զենիթա-հրթիռային համալիրը վնասում է իր իսկ ոտքը»:
Նշվում է, որ վերջերս Մերձավոր Արևելքի երկրներում հայտնվել են իսլամիստներին առնչվող երգիծական բազմաթիվ ծրագրեր: