211652_close_icon
views-count1499 դիտում article-date 10:33 02-09-2014

Աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանին մարդկային ագրեսիվությո՞ւնը չի հերիքում

«ՀԺ»-ն գրում է, որ չնայած FIDE-ի երեկ հրապարակած պրոֆեսիոնալ շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը շարունակում է պահպանել երկրորդ տեղը, մասնագետների կանխատեսմամբ, մեծ է հավանականությունը, որ հոկտեմբերի 1-ի ռեյտինգում Արոնյանն արդեն կլինի երրորդը: «Հայ շախմատիստը համաշխարհային դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում է 2012-ի հունվարից, բայց 2013 թվականի ընթացքում երկու անգամ հունվար-մարտին և հոկտեմբերին զիջել է դիրքերը: 2010 թվականի նոյեմբերին Արոնյանը հաղթահարեց 2800 վարկանիշային շեմը, որը մինչ նա և ըստ էության նաև նրանից հետո հաղթահարել էին միայն այնպիսի շախմատիստներ, ովքեր հռչակվել էին աշխարհի չեմպիոն»,- գրում է թերթը և հավելում. «Երկար տարիներ, ահա, Արոնյանը շախմատի չեմպիոնի իրական հավակնորդ է, բայց ամեն անգամ նա չի կարողանում նվաճել այդ կոչումը: Շատ մասնագետներ, ովքեր Արոնյանին համարում են շախմատային վիրտուոզ, կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար նրան չի հերիքում ոչ թե շախմատային, այլ մարդկային ագրեսիվությունը: Շատերը կարծում են, որ աշխարհի չեմպիոն դառնալու համար Արոնյանը չափազանց փափուկ անձնավորություն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր