Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության դեմ
«Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ կպայքարեն Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ»,- Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար, ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:
Նա ընդգծել է, որ բոլոր հարցերում Թուրքիան և Ադրբեջանը միավորելու են իրենց ուժերը:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել Անկարան 2015թ.-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Մևլյութ Չավուշօղլուն պատասխանել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կպայքարի դրա դեմ: