ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Իսրայելի գործողությունները
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Պետդեպը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ կապված Հորդանան գետի արևմտյան ափին 400 հեկտար հողատարածքի յուրացման հետ, որտեղ գտնվում են պաղեստինյան հինգ գյուղեր:
Պետդեպը կոչ է արել փոխել որոշումը:
«Մենք դեմ ենք բնակավայրի շարունակվող կառուցմանը: Իսրայելի այս, ինչպես նաև բնակատեղիների մասին մյուս հայտարարությունները հակարդյունավետ են և հակասում են պաղեստինցիների հետ բանակցությունների ոգուն»,- հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը: