211652_close_icon
views-count1057 դիտում article-date 20:10 08-03-2026

Օմանի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ

Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները Իրանի դեմ անբարոյական են, բայց նրանց պատասխան գործողությունները տարածաշրջանային երկրների դեմ նույնպես ցավալի են, գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին իր Ֆեյսբուքյան էջում։

«Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկված գործողությունները և՛ անբարոյական են, և՛ անօրինական։ Սակայն Իրանի պատասխան գործողությունները հարևանների դեմ նույնպես խորապես ցավալի և անընդունելի են», – գրել է ալ-Բուսաիդին։

Օմանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, հրադադար հաստատել և անհապաղ վերադառնալ դիվանագիտությանը։

Նմանատիպ նյութեր