«Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերը Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Շալկե 04»-ի հետ կայացած խաղից հետո դժգոհել է գրանցված արդյունքից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
«Շատ դժվար խաղ ստացվեց: Խաղադաշտում անզիջում պայքար էր ծավալվել: «Շալկե 04»-ը կարողացավ շատ լավ դիմադրել: Առաջին 0 րոպեներից հետո մենք այլևւս գոլային պահեր չստեղծեցինք: 1:1 հաշվից շատ դժգոհ եմ: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ Գելզենկիրխենից չկարողացանք երեք միավոր տանել»,-ասել է Մյուլլերը: