Իսպանիայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստին զայրացնում են Մեսիի հետ համեմատությունները
«Մալյորկայի» կիսապաշտպան Լույա Ռոմերոն, որը Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը նշել էր 15 տարեկան և 219 օրական հասակում և դարձել մրցաշարի պատմության ամենարիտասարդ խաղացողը, չի սիրում, երբ իրեն համեմատում են Լիոնել Մեսիի հետ:
«Ինձ զայրացնում են Մեսիի հետ համեմատությունները: Գոյություն ունի միայն մեկ Մեսի, իսկ ես ցանկանում են ինքս ինձ անուն ստեղծել: Ցանկանում եմ դառնալ Լուկա Ռոմերո: Ես ծնվել եմ Մեքսիկայում, սակայն ընտանիք ծագումով Արգենտինայից է: Եթե ցանկանին ինձ տեսնել Արգենտինայի հավաքականում, ապա ես ինքս կցանկանայի նրա կազմում խաղալ:
Ես բավական առաջադիմել եմ, երբ դարձա «Մալյորկայի» խաղացող: Ինձ հաջողվել է զարգացնել աջ ոտքս, որը նախկինում գրեթե չէի օգտագործում», ասել է Ռոմերոն:
Իսպանիայի անցած առաջնությունում 15-ամյա Ռոմերոն ընդամենը մեկ անգամ է փոխարինման դուրս եկել՝ «Ռեալի» հետ խաղում և դաշտում անցկացրել 7 րոպե: