«Ռեալ»-ի հետ խաղից առաջ մեզ անհրաժեշտ է բոլորի աջակցությունը. Մյուլլեր
«Բավարիա»-ի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Վերդեր»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է երեքշաբթի օրը «Ռեալ»-ի հետ կայանալիք խաղի մասին:
« Այսօր առհասարակ չէի ցանկանում խաղադաշտ դուրս գալ, քանի որ ներկայումս մեզ համար կարևոր է «Ռեալ»-ի հետ կայանալիք հանդիպումը: Հիմա մեզ պետք է բոլոր այն մարդկանց աջակցությունը, ովքեր կապված են «Բավարիա»-ի հետ, նույնիսկ լրատվամիջոցների»,-ասել է Մյուլլերը:
«Բավարիա» - «Ռեալ» պատասխան խաղը կկայանա ապրիլի 29-ին: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր իսպանական ակումբի 1:0 հաշվով հաղթանակով: