211652_close_icon
views-count1470 դիտում article-date 22:32 30-08-2014

Բունդեսլիգա. «Շալկե 04»-ն ու «Բավարիա» հաղթողին չպարզեցին. տեսանյութ

Բունդեսլիգայի 2-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակում միմյանց հետ մրցեցին «Շալկե 04»-ն ու «Բավարիա»-ն: Գելզենկիրխենում կայացած խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի արդյունքով: Խաղասկզիբը անցավ մյունխենցիների բացահայտ առավելությամբ: Արդեն 10-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի արդյունքում Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի վերջնամաում «Շալկե 04»-ը կարողացավ հետզհետե հավասարեցնել խաղը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում զգացնել տվեց մյունխենցիների վատ ֆիզկական մարզավիճակը: Ինչի արդյունքում «Շալկե 04»-ը կարողացավ խաղը տեղափոխել «Բավարիա»-ի կիսադաշտ: 62-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո Բենեդիկտ Հյովեդեսը վերականգնեց հաշվի հասվարակշռությունը: Հանուն արդարության նշենք, որ գերմանցի պաշտպանը մյունխենյան ակումբի դարպասը գրավեց ձեռքով, սակայն այդ դրվագը վրիպեց մրցավարների աչքից: Խաղի մնացած հատվածում «Բավարիա»-ն կրկին տիրեց խաղային առավելությանը, սակայն ակնհայտ գոլային պահերը բացակայում էին: Արդյունքում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց և թիմերը խաղաղ դաշինք կնքեցին: 2 տուրից հետո «Բավարիա»-ն իր ակտիվում ուն 4 միավոր, իսկ «Շալկե 04»-ը` 1 միավոր: [b]«Շալկե 04» - «Բավարիա»`1:1[/b] Գոլեր` Հյովեդես 62’ – Լևանդովսկի 10’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր