211652_close_icon
views-count1660 դիտում article-date 01:16 02-04-2014

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բավարիա»-ն հաղթողին չպարզեցին. տեսանյութ

Մանչեսթերում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» հանդիպումը: Առաջին խաղակեսը անցավ «Բավարիա»-ի առավելությամբ, սակայն Պեպ Գվարդիոլայի սաները ակնհայտ գոլային պահեր չկարողացան ստաեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ: Այդուհանդերձ հաշվի մեջ առաջ կարող էին անցնել տանտերերը, եթե Ուելբեքը 39-րդ րոպեին իրանցեր իրեն ընձեռված հիանալի հնարավորությունը: Անգլիացի խաղացողը մեն-մենակ դուրս եկավ Նոյերի առջև, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ գերմանացի դարպասապահի հետ մենամարտում: Ընդմիջումից հետո «Բավարիա»-ն շարունակում էր տիրել տարածքային առավելությանը,սակայն արդյունքում հաշիվը բացեցին մանկունիանցիները: 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նեմանյա Վիդիչը գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին: Բաց թողած գոլից հետո Գվարդիոլան Մյուլլերի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարիո Մանջուկիչին, ով փոխարինման դուրս գալուց րոպեներ անց գոլային փոխանցում կատարեց Բաստիան Շվայնշտայգերին: Պատասխան գոլից հետո մյունխենցիները շարունակում էին տիրել նախաձեռնությանը, սակայն չկարողացան նյութականացնել իրենց առավելությունը: Խաղավերջում երկրորդ դեղքին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռավցեց Բաստիան Շվայնշտայգերը: Եվս մեկ դեղքին քարտով զգուշացվեց Խավի Մարտինեսը: Պատասխան խաղում Շվայնշատյեգրը և Մարտինեսը որակազրկման հետևանքով չեն կարողանա օգնել իրենց թիմին [b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա»`1:1[/b] Գոլեր` Վիդիչ 58' – Շվայնշտայգեր 67'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր