Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկին չկարողացավ հաղթանակ տոնել. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիեր լիգայում շարունակում է առանց հաղթանակների խաղերի շարքը: 3-րդ տուրում վան Գալի սաները հյուրընկալվելիս չկարողացան կոտրել «Բերնլ»-ի դիմադրությունը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունք: Հարկ է նշել, որ վերոնշյալ խաղում մանկունիանցիների կազմում իր նորամուտը նշեց թիմի նորեկ Անխել Դի Մարիան:
3 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր ակտիվում ունի 2 միավոր: