Պրեմիեր լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չկարողացավ հաղթել «Սանդեռլենդ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չկարողացավ հաղթել «Սանդեռլենդ»-ին: Խաղի առաջին գոլը խփվեց 17-րդ րոպեին, երբ աչքի ընկավ հյուրերի կիսապաշտպան Խուան Մատան: Այդուհանդերձ մանկունիանցիներին չհաջողվեց երկար պահպանել հաղթական հաշիվը: 30-րդ րոպեին Ջեկ Ռոդուելը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
Երկու տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իր ակտիվում ունի 1 միավոր, իսկ ահա «Սանդեռլենդ»-ը` 2 միավոր: