ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն մտադիր է սեպտեմբերի 11-12 այցելել Ուկրաինա` քննարկելու Դոնբասում տիրող իրավիճակը: Այս մասին Բարոզոն պայմանավորվել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Բացի այդ, նշվում է, որ Պորոշենկոն Բարոզոյին վստահեցրել է, որ Կիևը մտադիր է սեպտեմբերին ԵՄ-ի հետ վավերացնել Ասոցացման համաձայնագիրը:
Ինչպես տեղեկացնում է Պորոշենկոյի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը հույս են հայտնել, որ գազի մատակարարման շուրջ Ուկրաինայի, ՌԴ-ի և ԵՄ-ի միջև եռակողմ խորհրդակցությունները արդյունավետ կլինեն: