211652_close_icon
views-count1245 դիտում article-date 19:17 12-06-2014

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Թբիլիսիում է

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Թբիլիսիում է: Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Քիչ առաջ Թբիլիսիյի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Հավլաբար թաղամաս, որտեղ նախատեսված է հանդիպում Վրաստանի նախագահ գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որից հետո նրանք հանդես կգան համատեղ ասուլիսով: Վաղը նախատեսված է հանդիպում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և կրկին համատեղ ասուլիսից հետո նա կմեկնի Վրաստանից:

Նմանատիպ նյութեր